«Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան». Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը:
Ոչ ավել ոչ պակաս Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր:
Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք:
Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան:
Ւսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ.
Սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների:
Բա մեկը չկա՞՝ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակներն է բարձրացրե՞լ, աշխատատեղեր է ստեղծե՞լ, ներդրումներ է բերե՞լ,կարմիր գծերն է վերացրե՞լ,գյուղատնտեսությունն է սուբսիդավորե՞լ: Ի՞նչ է արել՝ ոչինչ:
Հ.Գ. Նիլոլի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին առաջարկում եմ իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»:
Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Donnerstag, 21. März 2019