Բաժիններ՝

ԵՄ-ն պատրաստ է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային. Մերկել

Եվրամիությունը պատրաստ է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային, բայց կոնկրետ ամսաթիվը պետք է քննարկվի Բրյուսելում, գլխավորը չկանոնակարգված դուրս գալուց խուսափելն է, եւ դրա համար կարող են պահանջվել լրացուցիչ հանդիպումներ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ կառավարական հայտարարությամբ հանդես գալով Բունդեսթագում:

«Ընդհանուր առմամբ մենք կարող ենք համաձայնություն տալ այն դեպքում, եթե հետեւի բրիտանական խորհրդարանի դրական քվեն»,-նշել է նա: «Սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ մայիսի վերջին ունենալու ենք Եվրախորհրդարանի ընտրություններ»,-ասել է կանցլերը:

Այդ կապակցությամբ Լոնդոնի խնդրանքը, որը նախատեսում է ավելի ուշ ժամկետ՝ մինչեւ հունիսի 30-ը, պետք է մանրակրկիտ քննարկվի Բրյուսելում, նշել է Մերկելը:
Կանցլերը հերթական անգամ ընդգծել է, որ Գերմանիան նախապատրաստվում է կոշտ Brexit-ի վատագույն սցենարին, բայց, միաժամանակ «մինչեւ վերջին ժամը» պայքարելու է հօգուտ այն բանի, որ գործընթացը լինի կանոնակարգված, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս