Պայթյուն է որոտացել Չինաստանի քիմիական գործարանում
                                    Մարտի 21-ին պայթյուն է որոտացել Չինաստանի արեւելքում գտնվող քիմիական գործարանում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել Tianjiayi Chemical ընկերության գործարանում, որը մասնագիտանում է պեստիցիդների արտադրության բնագավառում: Այն գտնվում է Ցզյանսուի նահանգի Յանչեն քաղաքում:
Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի հետեւանքով կան տուժածներ: Նրանց թիվը ճշտվում է:
Նշվում է նաեւ, որ պայթյունի ալիքից կոտրվել են հարեւանությամբ գտնվող շենքերի, այդ թվում՝ դպրոցի պատուհանների ապակիները: Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, որոնք կայանված էին գործարանի մերձակայքում:
Պայթյունի պատճառը դեռեւս պարզված չէ: Մինչդեռ սեյսմիկ ակտիվության գնահատման չինական գործակալությունը հայտնել է, որ Ցզյանսուի նահանգի շրջանում երեք մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    