Բաժիններ՝

«Մենք բոլորս ուզում ենք, որպեսզի Սուլշերը մնա «Մանչեսթեր Յունայթեդում»». Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հույս ունի, որ Օլե-Գունար Սուլշերը կշարունակի աշխատանքը թիմի հետ:

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որպեսզի նա մնա: Արդյունքները գերազանց են: Ես նրա հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, ինչպես և մյուս խաղացողները: Երբ ֆուտբոլիստը գոհ է, նա ցանկանում է զարգանալ: Սուլշերն արժանի է այդ տեղին: Նա ամեն ինչ գիտի թիմի մասին: Նա դրական մարզիչ է, ով վստահություն է հաղորդում խաղացողներին»,- Պոգբային է մեջբերում Sky Sports-ը:

Սուլշերը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» դեկտեմբերի 19-ին՝ Ժոզե Մոուրինիոյի հեռացումից հետո:

Օլե-Գունարը դուրս բերեց թիմին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ և վերադարձրեց «կարմիր սատանաներին» ԱՊԼ-ի թոփ-4-ի մրցավազքին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031