Տիգրան Ուրիխանյանը՝ կենդանասեր. Իրականում ում իրավունքներն է պետք պաշտպանել օրենքով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտադիր է զբաղվել կենդանիների պաշտպանությամբ: Նա խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Կենդանական աշխարհի մասին օրենքում եւ արգելել կենդանիների ոչնչացումը դաժան մեթոդներով, այդ թվում՝ զենքի կիրառմամբ:

Նախագծի ընդունման իմաստը թափառող շների ոչնչացման դաժան մեթոդների արգելումն է:

Բայց եթե Ուրիխանյանն իսկապես այդքան կենդանասեր է, պետք է օրենքով պաշտպանի այլ չորքոտանիների իրավունքները եւս, որ, օրինակ, էշերը չհայտնվեն առյուծների վանդակում, կամ նման վտանգ չսպառնա ԱԺ պատգամավորներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031