Բաժիններ՝

Disney-ը պաշտոնապես ավարտեց 21st Century Fox-ի ակտիվների ձեռքբերման գործարքը

Walt Disney Company-ն պաշտոնապես ավարտել է 71,3 միլիարդ դոլարով 21st Century Fox հոլդինգի ակտիվների զգալի մասի ձեռքբերման գործարքը: Այդ մասին հայտնել է Disney-ը: Գործարքի համաձայն՝ Disney-ը ձեռք է բերել, մասնավորապես, 20th Century Fox կինո- եւ հեռուստաստուդիան, մի քանի հանրաճանաչ կինոպատումների, այդ թվում՝ «Իքս մարդիկ»(X-Men), «Ավատար»(Avatar) եւ «Սիմփսոնները»(The Simpsons) կինոնկարների իրավունքները, ինչպես նաեւ Fox հեռուստացանցի մի շարք կաբելային ալիքներ, ներառյալ National Geographic-ը, եւ բաժին Hulu սթրիմինգային ծառայությունում:

Ինչպես նշված է մամուլի տեղեկագրում, Disney-ը 21st Century Fox-ի ակտիվների գնման շնորհիվ «կկարողանա ավելի գրավիչ բարձրորակ կոնտենտ եւ ժամանցային հնարավորություններ ներկայացնել օգտատերերի աճող պահանջները բավարարելու համար»:

Համաձայնագիրն ըստ որում չի վերաբերում նորությունների Fox News հեռուստաալիքին: Այն կդառնա Fox Corporation նոր կազմավորված կորպորացիայի մի մասը, կորպորացիա, որը պատկանում է մագնատ Ռուփերթ Մերդոքին եւ նրա որդիներին: Այն կմիավորի Fox հեռուստացանցի զգալի մասը, տարածաշրջանային հեռուստակայաններ, ինչպես նաեւ մարզական ալիքներ, որոնք մտնում են Fox Sports ցանցի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս