ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել հետծննդաբերական դեպրեսիայի դեմ առաջին դեղին
ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) Միացյալ Նահանգներում կիրառման համար հավանություն է տվել այն կանանց համար առաջին դեղին, որոնք տառապում են հետծննդաբերական դեպրեսիայով: Այդ մասին հաղորդվում է վարչության կայքում:
«FDA-ն այսօր հավանություն տվեց Zulresso-ին՝ ներերակային ներարկմանը՝ կանանց մոտ հետծննդաբերական դեպրեսիայի բուժման համար: Դա առաջին դեղն է, որին FDA-ն հավանություն է տվել հատուկ հետծննդաբերական դեպրեսիայի համար»,- նշվում է վարչության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Դրանում ասված է, որ «հետծննդաբերական դեպրեսիան ծանր վիճակ է, որը լուրջ փուլում կարող է սպառնալ կյանքին»: Zulresso-ն ներարկվում է երակում 60 ժամվա ընթացքում, այդ ընթացքում մայրը երեխայի հետ գտնվում է հավաստագրված բժշկական կենտրոնում: New York Times հրատարակությունը, վկայակոչելով արտադրող Sage Therapeutics-ին, գրում է, որ ներարկման արժեքը կկազմի 34 հազար դոլար:
Թերթը նշում է, որ դեղը գործում է շատ արագ՝ 48 ժամվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: