Պիկեն և Խավին հրավիրվել են Կատալոնիայի հավաքական
Հայտնի է դարձել Կատալոնիայի ազգային հավաքականի կազմը Վենեսուելայի հետ հանդիպման համար, որը տեղի կունենա մարտի 25-ին Ժիրոնայում:
Դարպասապահներ՝ Մասիպ («Վալիադոլիդ»), Ալբերտո Գարսիա («Ռայո Վալյեկանո»):
Պաշտպաններ՝ Ժերարդ Պիկե («Բարսելոնա»), Մարկ Մունիեսա («Ժիրոնա»), Մարկ Բարտրա («Բետիս»), Դիդակ Վիլլա («Էսպանյոլ»), Մարտին Մոնտոյա («Բրայթոն»), Ալեքս Մորենո («Ռայո Վալյեկանո»), Ալեիշ Վիդալ («Սևիլիա»):
Կիսապաշտպաններ՝ Խավի («Ալ-Սադդ»), Օսկար Մելենդո («Էսպանյոլ»), Ժոան Ժորդան («Էյբար»), Օրիոլ Ռոմերու («Սաութհեմփթոն»), Ալեիշ Գարսիա («Ռայո Վալյեկանո»), Ռուբեն Ալկարես («Վալիադոլիդ»), Ալեքս Գրանել, Պերե Պոնս (երկուսն էլ` «Ժիրոնա»):
Հարձակվողներ` Սերխիո Գարսիա («Էսպանյոլ»), Բոյան Կրկիչ («Սթոկ Սիթի»), Էնրիկ Գալիեգո («Ուեսկա»), Ժերար Դեուլոֆու («Ուոթֆորդ»):
Ժերարդ Պիկեն Իսպանիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելուց հետո առաջին անգամ է հրավիրվում հավաքական:
Սիրարփի Աղաբաբյան