Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր` որ դեպքում կհամագործակցեն Սամվել Բաբայանի հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե նա պաշտպանի իրենց թեկնածուին: Սէֆիլյանը համոզմունք էր հայտնել, որ ճիշտ կլինի, եթե Բաբայանը ոչ թե առաջադրվի, այլ աջակցողի դերում լինի՝ «մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու իշխանության»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես «Սասնա ծռերի» եւ Ս. Բաբայանի «միասնական թեկնածու» շրջանառվում է «Սասնա ծռերի» արցախյան գրասենյակի կորդինատոր Գեղամ Գրիգորյանի եւ տեղի ակտիվիստներից՝ Մխիթար Ավետիսյանի անունները: Վերջինս հայտնի է «Օրիֆլեյմի Մխիթար» անունով:

Նրա առաջադրման շանսերն առավել հավանական են համարվում այն առումով, որ մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը, իսկ Արցախում «Սասնա ծռերի» համար նախընտրելի են վերոնշյալ կերպարով դեմքերը, այսպես կոչված, «թրծվածները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031