Բաժիններ՝

Ֆլանդրիայում ավելի քան 1 միլիոն եվրոյով փոստատար աղավնի են վաճառել

Արմանդո կոչվող ֆլամանդական աղավնին դարձել է ամենաթանկ աղավնին, որը երբեւէ վաճառվել է ախարհում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը:

Նշվում է, որ Կնեսելարում (Արեւելյան Ֆլանդրիա, Բելգիա) կայացած աճուրդում Արմանդոյին գնել են 1 միլիոն 252 հազար եվրո ռեկորդային գումարով: Հնգամյա Արմանդոն լավագույններից մեկն է դարձել աղավնիների մրցարշավների պատմության մեջ: Նա բազմաթիվ մրցանակներ է շահել իր հաղթանակների համար: Գնորդը չինացի է:

Չինաստանում բարձր են գնահատում բելգիական աղավնիներին, բայց այժմ Արմանդոյի գլխավոր խնդիրը կլինի ոչ թե մրցարշավներին մասնակցությունը, այլ նոր չեմպիոնների վերարատադրումը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս