Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները

Հանրապետությունում ալկոհոլային թունավորումների դեպքերը շատացել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ ընդհանուր թունավորումների թվի 1/3-ն ալկոհոլի չարաշահման հետ է կապված:

«Թունավորումներն ամենևին կապված չեն խմիչքի որակի հետ: Քաղաքացիները թունավորվում են ալկոհոլային խմիչքի չարաշահման հետևանքով»,-ասաց թունաբանը:

Միքայել Գաբրիելյանը նշեց, որ ալկոհոլային խմիչքների չարաշահման ավելի շատ դեպքեր նկատվում են երիտասարդների մոտ, որոնց շրջանում քիչ չեն աղջիկները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031