Բաժիններ՝

Հյուսիսային Օսիա․ արդյո՞ք պատգամավորն ուսուցչուհու է ծեծել. jam-news.net

Հյուսիսային Օսիայի շրջանային ժողովի 28-ամյա պատգամավոր Վասիլի Գոգիչաշվիլին հենց դասի ժամանակ ծեծել է տարրական դասարանների ուսուցչուհի Մադինա Սոզիևային այն բանից հետոերբ հինգերորդ դասարանցի նրա զարմուհին բողոքել է Սոզիևայից։

Ամեն ինչ տեղի է ունեցել Արդոն քաղաքի № 4 միջնակարգ դպրոցում՝ վեցամյա աշակերտների աչքի առաջ։

Դպրոցականների ծնողների բողոքի մեջ ասվում էոր պատգամավորը ներխուժել է դասասենյակ և հարձակվել ուսուցչոհու վրաայնուհետև բռնել մազերից ու քարշ տվել դեպի ուրիշ հարկում գտնվող տնօրենի կաբինետ։

Այդ ընթացքում դասամիջոցի զանգը տվել էայդ պատճառով էլ տեսարանին ականատես են եղել նաև մյուս աշակերտները։

Տնօրենի կաբինետումգրում են ծնողները բողոքի մեջՎասիլի Գոգիչաշվիլին փորձել է ուսուցչուհուն հարվածել պլաստիկե շշով և գրչահատով։ Ողջ այդ ընթացքում նա հայհոյանքներ է տեղացել։

Նույնը լրագրողներին պատմել է ինքը՝ ուսուցչուհի Մադինա Սոդիևան։

Կոնֆլիկտի պատճառը մանր գողությունն է եղելորը տեղի է ունեցել դպրոցում։ Ուսուցչուհին կատարվածը քննարկել է աշակերտների հետև նրանցից մեկը որոշել էոր գողության համար իրեն են կասկածում։ Դա Վասիլի Գոգիչաշվիլիի զարմուհին է եղելորը քեռուն բողոքել էիսկ վերջինս եկել է դպրոց հարցերը պարզելու։

Պատգամավորն ամեն ինչ հերքում է և ի պատասխան սպառնում է ուսուցչուհուն դատի տալ զրպարտության համար։

«Ոչ մի ծեծ չի եղել։ Այն ամենն, ինչ եղել է, այն է, որ ուսուցչուհին ապօրինաբար մեղադրել է զարմուհուս, որը հաշմանդամ է և անբուժելի հիվանդությամբ է տառապում, որ 60 ռուբլի [մոտ մեկ դոլար] է գողացել։ Ցանկացածը հունից դուրս կգար։ Սակայն ես ոչ ոքի մատով չեմ դիպչել», – հայտարարել է Գոգիչաշվիլին։

Պատգամավորը նշել է նաևոր ինքնակամ կդադարեցնի իր լիազորություններըսակայն առաջարկությամբ է հանդես եկելոր ինքն ու Սոզիևան ստի դետեկտորի թեստ անցնեն։ Ուսուցչուհին համաձայնել է։

Սկանդալին միացել է ողջ հասարակությունըև գործը քաղաքական երանգ է ստացել։

Հյուսիսօսական պատգամավորին սատարել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի սենատոր Արսեն Ֆաձաևը։

«Նա ուսուցչուհուն չի ծեծել,- ասել է սենատորը։ -Թեև ես համաձայն եմ, որ նա իրավունք չի ունեցել դպրոց գալու և հարաբերություններ պարզելու, ուսուցչուհու վրա ձայն բարձրացնելու, քանի որ նա պատգամավոր է և մարդկանց շահերն է ներկայացնում»։

«Ստիր Նըխաս» հասարակական շարժումը, որը զբաղվում է օսական ավանդույթների պահպանմամբ, հայտարարել է, որ Գոգիչաշվիլին պետք է ժողովրդի դատաստանի առաջ կանգնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս