Բաժիններ՝

Ավստրալիան կմերժի այն զբոսաշրջիկների մուտքը, որոնք դատապարտվել են ընտանեկան բռնության համար

Ավստրալիայի իշխանություններն անվավեր կճանաչեն զբոսաշրջիկի այցագիրը, եթե նա 12 ամիս եւ ավելի ժամկետով բանտարկության է դատապարտված եղել ընտանեկան բռնության համար: Արդեն երկրում գտնվող ճանապարհորդներին, որոնք այդ հոդվածով դատվածություն ունեն, սպառնում է արտաքսում: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:

Բանն այն է, որ փետրվարի վերջին ուղղումներ են ուժի մեջ մտել օրենսդրության մեջ, որոնք հրահանգում են հենց այդպես վարվել այն քաղաքացիների հետ, ովքեր դատապարտվել են ընտանեկան բռնությանը վերաբերող հոդվածներով: «Յուրաքանչյուր կին եւ երեխա իրավունք ունի իրեն անվտանգ զգալու մեր երկրում»,- հայտարարել է ընտանիքում բռնության դեմ պայքարի բարեգործական կազմակերպության հիմնադիր Նիկոլ Էդվարդսը:

Նաեւ կին իրավապաշտպանը հավելել է, որ մենք պետք է բացարձակ անհանդուրժողություն հանդես բերենք այն անձանց նկատմամբ, ովքեր ընտանիքում բռնություն գործադրելու հակվածություն ունեն, ուստի մեր կազմակերպությունը պաշտպանում է այդ նախաձեռնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս