Բաժիններ՝

«Ես շատ շնորհակալ եմ «Բետիսի»  երկրպագուներին` ծափահարությունների համար». Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կիսվել է «Բետիսի» նկատմամբ հաղթանակի մասին իր կարծիքով (4:1):

Այս խաղում Մեսսին երեք գնդակ խփեց մրցակցի դարպասը: Մեսսիի երեք գնդակներն էլ շատ տպավորիչ էին: Երրորդ գնդակի ժամանակ անգամ «Բետիսի» երկրպագուները ծափահարում էին արգենտինացուն:

«Չեմ հիշում, թե արդյո՞ք ինձ ծափահարել են այլ մարզադաշտերում: Ես շնորհակալ եմ մարդկանց իրենց արձագանքի համար: Նրանք միշտ շատ լավ են վերաբերվում մեզ և ուրախանում են հաղթանակների համար: Հրաշալի զգացմունքներ են, ես շատ շնորհակալ եմ «Բետիսի»  երկրպագուներին` ծափահարությունների համար:

Գոլերն էական չեն: Կարևոր է, որ մենք վաստակեցինք երեք միավոր: Հիմա բարդ շրջան է, քանի որ խաղերը խաղերի հետևից են: Մենք պետք է պատրաստ լինենք այս իրավիճակին: Մենք չէինք կարող թույլ տալ մեզ պարտվել «Ատլետիկոյի» պարտությունից հետո:

Լա լիգայում հաղթանակը արդեն ապահովվա՞ծ է: Այո, ամեն ինչ կախված է մեզնից, բայց ոչինչ դեռ որոշած չէ:

Առաջիկայում դեռ խաղարկվելու են միավորներ, մենք պետք է խաղանք նույն կերպ և ոչ մի դեպքում չկորցնենք միավորներ»,- ասել է Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս