Բաժիններ՝

«Շատ հաճելի է, որ Բեկենբաուերն այդպես է խոսում իմ մասին: Բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է այստեղ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է «Բավարիայի» նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերի խոսքերին:

«Գերմանիայում ավելի մեծ լեգենդ չկա, քան Ֆրանց Բեկենբաուերը: Շատ ուրախ եմ, որ նա շատ լավ կարծիք է կազմել իմ մասին: Իսկապես շատ հաճելի է, որ Բեկենբաուերն այդպես է խոսում իմ մասին: Սա նման է այն իրավիճակին, երբ թագավորը թրով ինչ-որ մեկին Սըր-ի կոչում է տալիս:

Եթե ​​կարծում է, որ սա հաճոյախոսություն է՝ ուղղված «Լիվերպուլին»:

«Բավարիան» ամեն ինչ ճիշտ է անում վերջին 10-15 տարիների ընթացքում, քիչ սխալներ է թույլ տալիս, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է այստեղ, այստեղ ես ինձ լավ եմ զգում:

Ինձ դուր է գալիս այստեղ, զարգանալու շատ լավ հնարավորություններ կան, որոնք կօգնեն ինձ լավ թիմ ստեղծել: Ես վստահորեն կարող եմ ասել, որ հիմա «Լիվերպուլի» համար համապատասխան մարզիչ եմ, չնայած ես միշտ պետք է ապացուցեմ, որ ես ֆուտբոլում ասելիք ունեմ»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ Բեկենբաուերը ցանկանում էր Կլոպին տեսնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Ըստ Բեկենբաուերի՝ Կլոպն այն մարզիչն է, որ սովորեցրել է գերմանացիներին խաղալ արագ ֆուտբոլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս