Բաժիններ՝

«Պարտությունը կարող է արթնացնել «Յուվենթուսին»». Ալեգրի

Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Իտալիայի առաջնության «Ժենոայի» հետ հանդիպումը (0:2):

«Ես ակնկալում էի տեսնել այլ «Յուվենթուս»: Մենք լավ խաղ ցույց չտվեցինք, որոշ սխալներ թույլ տվեցինք, հետո գոլը հայտնվեց՝ չգիտեմ էլ որտեղից:

Իտալիայի գավաթում «Ատալանտային» պարտվելու նման, մենք ընտրեցինք ճիշտ հանդիպումը պարտության համար, քանի որ մենք ունենք ընդմիջում ազգային հավաքականների համար, և մենք ժամանակ կունենանք հանդարտվելու և հանգստանալու համար:

Երեքշաբթի օրն «Ատլետիկոյի» հետ խաղում  մենք շատ ջանք կորցրինք, և դա միանշանակ ազդեցություն ունեցավ մեզ վրա:

Կարծում եմ՝ այս պարտությունը կարող է օգտակար լինել մեզ համար:  Պարտությունը կարող է արթնացնել «Յուվենթուսին»: Մենք կարծում էինք, որ արդեն նվաճել ենք սկուդետոն, բայց դա այդպես չէ: Մենք ևս հինգ հաղթանակի կարիք ունենք, և հիմա մենք պետք է հույս ունենանք, որ «Նապոլին» կկորցնի մի քանի միավոր:

Ամեն խաղում հաղթելն անհնար է, հենց սկզբից ես խոսել եմ այդ մասին, այնպես որ, դրամատիզացնելու կարիք չկա: Մենք խաղացել ենք  28 խաղ, հաղթել ենք 24-ում, երեք անգամ ոչ-ոքի ենք գրանցել: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,- ասել է Ալեգրին Sky Sport Italia-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս