Բաժիններ՝

«Այն մարդիկ, որ ասում էին, թե ես վատ եմ մարզվում, պետք է ընդունեն իրենց սխալը». Նավաս

Մադրիդի «Ռեալի»  դարպասապահ Կեյլոր Նավասը մեկնաբանություն է տվել «Սելտայի» հետ հանդիպումից հետո (2:0): Կոստառիկացին հունվարից սկսած առաջին անգամ էր դուրս եկել դաշտ մեկնարկային կազմում:

«Այն մարդիկ, որ ասում էին, թե ես վատ եմ մարզվում, պետք է ընդունեն իրենց սխալը: Նրանք կա՛մ ինձ չեն ճանաչում, կա՛մ չեն տեսել իմ մարզումները:

Ես ուզում եմ վայելել այս պահը: Երբ մտածում ես ապագայի մասին, կորցնում ես ներկան:

Ես աշխատում եմ նրա համար, որ մարզիչը հույսեր կապի ինձ հետ: Այս խաղում արևը դուրս եկավ ամպերի հետևից: Ես միշտ փորձում եմ օգտակար լինել թիմի համար: Այս իրավճակը ինձ դարձնում է ավելի ուժեղ և ավելի մոտիվացված»,- ասել է Նավասը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս