Բաժիններ՝

«Շատ կարևոր էր երեք մարզումից հետո հաղթելը». Զիդան

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերլուծել է «Սելտայի» նկատմամբ հաղթանակը (2:0) Լա Լիգայի 28-րդ տուրում: Սա մադրիդյան ակումբի առաջին խաղն էր Զիդանի վերադառնալուց հետո:

Խաղի մասին

«Առաջին խաղակեսը մեզ համար դժվար էր: Մենք ունեինք որոշ դժվարություններ, և դա նորմալ է: Երկրորդ կեսը հեշտ չէր, բայց երկրպագուները մեզ օգնեցին, իսկ խաղացողները շատ աշխատեցին:

Ես շատ ուրախ եմ, որովհետև ամենակարևորը հաղթելն է: Շատ կարևոր էր երեք մարզումից հետո հաղթելը:

Ես չգիտեմ, թե ինչքան անցում ենք մենք արել` 20 կամ ավելի: Ես ուրախ եմ, որ Իսկոն գոլ խփեց:

Այժմ մենք քիչ ժամանակ ունենք: Նրանք, ովքեր չեն գնում ազգային հավաքականներ, կարող են աշխատել և մարզվել: Մնացել է 10 խաղ, մենք պետք է լավ ավարտենք մրցաշրջանը»:

Զգացողությունների մասին

«Զգացողություններս լավն են: Մենք ձգտում էինք հաղթել և հասանք մեր ուզածին: Սկիզբը շատ լավ չէր, բայց մենք պետք է համբերատար լինեք»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս