Բաժիններ՝

«Նավասը պետք է խաղա: Մարսելոն և Իսկոն ևս լավ ֆուտբոլիստներ են». Զիդան

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ չի հրաժարվի այն խաղացողներից, որոնց հետ հաղթել է, երբ գլխավորում էր թիմը:

Կեյլոր Նավասի մասին

«Ինձ դուր է գալիս նաև Կուրտուան: Նա ցույց տվեց, որ նա մեծ դարպասապահ է: Բայց ես ուզում եմ, որ Կեյլորը զգա իր կարևորությունը:

Ես չեմ մոռանա այն, ինչ Նավասն արեց: Նա ավելի քիչ էր խաղում, և նա պետք է խաղա»:

Հին թիմի մասին

«Ոչ ոք չպետք է մոռանա, թե այդ խաղացողներն ինչի են հասել այստեղ: Ես կվստահեմ նրանց:

Եվ Ռեգիլոնին և Կուրտուային ևս կվստահեմ: Բայց Նավասը, Մարսելոն և Իսկոն լավ խաղացողներ են:

Մարսելոյի դեպքում նույն պատմությունն է, ինչ Նավասի մոտ: Դա Կուրտուայի կամ Ռեգիլոնի խնդիրը չէ: Սա նաև Իսկոյին մեկնարկային կազմում փոխարինողի խնդիրը չէ: Ես ցանկանում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները լինեն շատ լավ մարզավիճակում»:

Հիշեցնենք, որ Նավասը, Մարսելոն և Իսկոն կորցրին իրենց տեղը «Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Սանտյագո Սոլարիի կազմում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս