Բաժիններ՝

Դե Խեան Զիդանի առաջնային նպատակն է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս ունի, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կկարողանա ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային:

Ինչպես բացառիկ նյութում նշում է Mirror-ը, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել է Զիդանին, որ ամռանը նա կստանա հսկայական տրանսֆերային բյուջե:

Զիզուի համար առաջնային նպատակ է նոր դարպասապահի գնումը, և նա մեծ հույս ունի, որ Պերեսի գումարները կբավարարեն դե Խեայի տրանսֆերի համար:

Transfermarkt-ը «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահին գնահատում է 70 մլն եվրո:

«Կարմիր սատանաների» հետ դե Խեայի պայմանագրի ժամկետը լրանում է 2022թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս