Բաժիններ՝

«Գատուզոն ունի «Միլանի» ԴՆԹ-ն». Կակա

«Միլանի» նախկին կիսապաշտպան Կական կիսվել է Ջենարո Գատուզոյի գլխավորությամբ թիմի ելույթների մասին կարծիքով:

«Դուք տեսել եք, թե ինչպիսի ազդեցություն նա ունեցավ դժվարին պահերին: Գատուզոն ունի «Միլանի» ԴՆԹ-ն: Հրաշալի կլինի, եթե նա թիմը վերադարձնի Չեմպիոնների լիգա:

Ժամանակ է պետք, բայց մենք արդեն կարող ենք խոսել միլանյան ֆուտբոլի վերածննդի մասին: «Ինտերը» վերադարձավ Չեմպիոնների լիգա, թեև ոչ շատ հաջող կերպով, իսկ «Միլանը» հիմա Սերիա Ա-ում 3-րդ հորիզոնականում է:

«Յուվենթուսը» դեռ շատ հեռու է, բայց Լեոնարդոն և Մալդինին լավ են աշխատում, թիմն ավելի լավն է դառնում, նույնիսկ, չնայած շուկայում համեմատաբար փոքր ծախսերին:

Կարևոր է նաև, որպեսզի «Միլանը» ձեռք բերի ֆինանսական կայունություն»,- Կակայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս