«Բարսելոնան» կրկին հետաքրքրվում է Գրիզմանով
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, «Բարսելոնան» դեռևս ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Կատալոնացիները ցանկանում էին գնել Գրիզմանին անցյալ տարի, իսկ հիմա պատրաստվում են անել դա մրցաշրջանի ավարտից հետո:
Գրիզմանի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո: Միևնույն ժամանակ, մինչև 2019թ. հունիս պայմանագրով գործում է 120 մլն եվրոյով ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը:
Ինքը՝ հարձակվողը, կասկածի տակ է դնում իր ապագան մադրիդյան ակումբում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենթուսին» պարտվելուց (0:3, 2:0) և մրցաշարից դուրս մնալուց հետո:
«Բարսելոնան», իր հերթին, արդեն կապ է հաստատում Գրիզմանի շրջապատի հետ՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը