Բաժիններ՝

Հեռախոսը ձեռքին քնելու սովորությունը վտանգավոր է

Սոցիալական ցանցերն ստուգելու ժամանակ գաջեթներով քնելու մարդկանց սովորությունը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Այդ մասին հայտնել է Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի պրոֆեսոր Վսեվոլոդ Պոլոցկին:

Նրա կարծիքով՝ դա կարող է առաջացրել կենսաբանական ժամացույցի աշխատանքի խափանումներ, քնատություն, ինչպես նաեւ բացասաբար ազդել քնի փուլերի վրա:

«Չափահաս մարդը պետք է քնի օրական առնվազն յոթ ժամ եւ, դրա հետ մեկտեղ համակարգիչներ, iPhone կամ iPad եւ էլեկտրոնային այլ սարքեր չօգտագործի անկողնում: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ այդ կանոնը պահպանվեր քնելուց արդեն երկու ժամ առաջ»,-գիտնականի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Պոլոցկին վստահ է, որ մարդու ու նրա երեխայի առողջ հանգիստն ապահովելու համար անհրաժեշտ է քնելուց առաջ հրաժարվել էլեկտրոնիկայից եւ ուտելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս