Բաժիններ՝

Հրապարակվել է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի նոր թրեյլերը

Marvel ստուդիան հրապարակել է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի նոր թրեյլերը: Գերհերոսների թիմի մասին պատմող չորրորդ ֆիլմի տեսահոլովակը զետեղված է ստուդիայի պաշտոնական YouTube-ալիքում։

Բացի այդ, ստուդիայի Twitter-ում հրապարակված է ֆիլմի poster-ը: «Վրիժառուները. եզրափակիչ» կինոնկարի ռուսական պրեմիերան պլանավորված է 2019 թվականի ապրիլի 29-ին: Ֆիլմը «Վրիժառուները. անսահմանության պատերազմ» (2018 թ.) կինոնկարի ուղղակի շարունակությունն է: Երկու ժապավեններն էլ նկարահանել են ռեժիսորներ Էնթոնի եւ Ջո Ռուսոները: Կինոնկարում դերերը, մասնավորապես, կատարել են Բրի Լարսոնը, Բրեդլի Քուփերը, Սքառլեթ Յոհանսոնը, Քրիս Հեմսվորթը, Քրիս Էվանսը, Ռոբերտ Դաունի-կրտսերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս