Իտալիայի դպրոցները կդադարեն երեխաներին ընդունել առանց պատվաստումների մասին տեղեկանքի
Իտալիայում դպրոցականները չեն կարողանա ուսումնական հասատատություն հաճախել՝ տեղեկանք չներկայացնելով արված անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ: Ինչպես ճշտում է BBC-ն, մինչեւ վեց տարեկան երեխաները կարող են հեռացվել մանկապարտեզից եւ դպրոցից, եթե տեղեկանք չներկայացնեն պատվաստումների մասին,։
Վեցից մինչեւ 16 տարեակն երեխաներին չեն կարող արգելել դպրոց հաճախել, բայց նրանց ծնողներին տուգանք է սպառնում, եթե նրանք հոգ չտանեն պատվաստումների համար: Տուգանքի չափը կկազմի մինչեւ 500 եվրո: Նոր օրինագիծն ընդունվել է կարմրուկով հիվանդացածների թվի աճի ֆոնին:
Իտալիայի իշխանություններն ընդգծում են, որ փաստաթղթի մշակման սկսվելու պահից պատվաստում ստացած երեխաների թվաքանակն սկսել է աճել: Իտալացի երեխաները պարտավոր են դպրոց ընդունվելուց առաջ պատվաստումներ ստանալ հիմնական հիվանդությունների դեմ, ներառյալ ջրծաղիկը, կարմրուկը, պոլիոմելիտը, պարոտիտը (խոզուկ) եւ կարմրախտը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: