Բաժիններ՝

«Անգամ  մտածել չեմ կարող, որ «Պորտուն» լավագույն տարբերակն է». Կլոպ

«Լիվերպուլի»  գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության մասին:

«Ի՞նչ կարող եմ ասել: Սա «Պորտուն» է, մենք արդեն խաղացել ենք նրանց հետ և հիշում ենք, թե որքան ենք տանջվել նրա հետ խաղում անցյալ տարի:

Արդյունքը, ի վերջո, տարօրինակ էր: Իհարկե, շատ հաճելի էր մեզ համար, բայց տարօրինակ: Երկրորդ խաղում մենք տեսանք «Պորտուի» բնավորությունը և խաղի մակարդակը:

Անգամ  մտածել չեմ կարող, որ «Պորտուն» լավագույն տարբերակն է: Դա պարզապես այդպես չէ: Սա պարզապես վիճակահանություն է, պետք է պարզապես պատրաստվել առաջիկա մրցակցի հետ խաղին: Մենք միայն սա պետք է անենք, երբ սկսենք պատրաստվել այս խաղերին:

«Պորտուն» իմ ցանկությունների ցուցակում չկար, բայց նրանք մեր մրցակիցն են, և մենք պետք է խաղանք նրանց հետ: Առաջին բանը, որ պետք է անել նման իրավիճակում, մրցակցին հարգելն ու արժանիորեն վերաբերվելն է: Դա մեզ մոտ կլինի 100 տոկոսով»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս