Բաժիններ՝

«Հնարավորությունները 50/50 են». Գվարդիոլան՝ Չեմպիոնների լիգայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Տոտենհեմի» հետ հանդիպման մասին:

«Մենք հրաշալի ճանաչում ենք իրար: Հնարավորությունները 50/50 են:

Մենք կփորձենք թիմը լավ վիճակի բերել և լավատեսորեն տրամադրվել ազգային հավաքականների խաղերի համար նախատեսված դադարից հետո:

Չեմպիոնների լիգայի ութ ուժեղագույն թիմերից մեկը լինելը մեծ հաճույք է:

Խաղալու են երկու անհավանական թիմեր, անհավանական ֆուտբոլիստներ և մարզադաշտեր: Երկու հետաքրքիր հանդիպումներ են սպասվում մեզ»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031