Բաժիններ՝

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ակցիայի մասնակիցներն այս շաբաթ ևս սկսել են երթ իրականացնել Փարիզի փողոցներով:

Փողոցներից մեկում ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների արգելապատնեշը, ինչի հետևանքով իրավապահ մարմինները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել:

Այս պահին ցույցերը շարունակվում են: Որոշ քաղաքացիներ սկսել են այրել աղբամանները, պայթեցնում են ճայթուկներ և այրում ֆայերներ:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 18-րդ շաբաթ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են 2018 թվականի նոյեմբերից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031