
Ոչինչ չեմ կարող բացառել. Արծրուն Հովհաննիսյանը՝ այսօր սահմանագոտում հայտնաբերված ադրբեջանցու դիվերսանտ լինել-չլինելու մասին. tert.am

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտու N զորամասի պահպանության տեղամասում հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։
Tert.am-ի հարցին, թե արդյոք հայտնաբերված անձը դիվերսանտ է, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.«Ոչինչ չեմ կարող բացառել, ցույց կտա քննությունը, գիտենք, որ քննությամբ էլ զբաղվում է ԱԱԾ-ն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: