Բաժիններ՝

«Հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ». Զիդանը՝ Մբապեի ձեռքբերման մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին գնելու հնարավորությունը:

«Ես հաճույքով կաշխատեի Մբապեի հետ, ինչպես և բոլոր լավ խաղացողների հետ»,- Զիդանին է մեջբերում ESPN-ը:

Զիդանը հավելել է, որ չի խնդրել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ստորագրել երիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստին. «Ոչ, բոլորովին ոչ: Հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ: Հիմա իմ խնդիրն է՝ հաղթել 11 հանդիպումները, որոնք մնացել են»:

Զիդանը վերադարձավ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին՝ փոխարինելով Սանտյագո Սոլարիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031