Բաժիններ՝

Սլովակիայում նախագահական ընտրություններ են

Սլովակիայի 4,45 մլն քաղաքացիներ մարտի 16-ին ընտրում են երկրի նոր նախագահին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական ժամանակով 07:00-ին մեկնարկած ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն: Ընտրությունների արդյունքներն արդեն կամփոփվեն մարտի 17-ին:

Սլովակիայի նախագահական ընտրություններին մասնակցում է 13 թեկնածու, որոնցից տեղական ԶԼՄ-ները ֆավորիտ են համարում երեքին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեվչովիչին, Գերագույն դատարանի նախկին ղեկավար Շտեֆան Գարաբինին և փաստաբան Զուզան Չապուտովային: Հենց նրանք են զբաղեցրել առաջին երեք հորիզոնականներն անցկացված սոցհարցումների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031