
Եմենում խոլերայի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ

Եմենում խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված են: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Մաթհար Աբբաս ալ-Միրունին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա տեղեկացրել է, որ տարվա սկզբից մինչև մարտի 12-ը խոլերայի բուժման գործում մասնագիտացած հիվանդանոցներն ու բուժհաստատությունները խոլերայի կասկածանքով ընդունել են ավելի քան 15 հազար 200 մարդու: Արդյունքում հիվանդությունը հաստատվել է նրանցից միայն 4200-ի մոտ:
Եմենում խոլերայի առաջացման հիմնական պատճառներից է հիգիենիկ պայմանների բացակայությունը, բժշկական գրեթե ամբողջ ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչպես նաև սննդի պակասը: