Բաժիններ՝

««Լիվերպուլը» պարտվել է վերջին 3 եզրափակիչներում: Ես պատրաստվում եմ ուղղել դա». Միլներ

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիային» հաղթելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

– Գվարդիոլան ասել է, որ կուզեր հաջորդ փուլում տեսնել «Բավարիային»:

– Օ, այո: Նրա բախտը չի բերել: Այդպես չէ՞:

Իմ տեղափոխվելուց  հետո «Լիվերպուլը» պարտվել է վերջին 3 եզրափակիչներում: Ես պատրաստվում եմ ուղղել դա: Դրանք հիշողություններ են, որոնք երբեք չեն մոռացվի: Դու հպարտություն ես զգում, երբ խաղում ես եվրագավաթի եզրափակչում: Դու չես գնում պարտվելու համար: Այդ ամենը մնում է հիշողության մեջ:

Հնարավոր է, որ անցած տարվանից հետո մենք ավելի շատ դրական հատկանիշներ ենք ձեռք բերել, քան բացասական: Բայց շատ ցավալի է Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելը:

Իհարկե, ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, բայց չի կարելի չհաղթել ոչինչ այն դեպքում, երբ մենք մեզ համար նման իրավիճակ ենք ստեղծել: Հիմա դա ընդունելը բարդ է: Ես պատրաստվում եմ ուղղել այս վիճակագրությունը:

Դուք գիտենք, որ մենք շատ ժամանակ առաջ ենք հաղթել առաջնությունը: Վերջին տարիներին մենք չենք վերցրել այնքան մրցանակներ, որքան կարող էինք: Անգամ հիմա մենք երիտասարդ թիմ ենք, մենք կատարելագործվում ենք: Բայց մենք պետք է օգտագործենք մեր հնարավորությունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս