Բաժիններ՝

«Էպիկ, լեգենդար և աստվածային». Մենդեշը՝ Ռոնալդուի մասին

Ժորժե Մենդեշը, ով Թուրինի «Յուվենթուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալն է, խոսել է Ռոնալդուի հեթ-տրիկի մասին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

  • Կրիշտիանուն լավագույն ֆուտբոլիստն է, և նա ցույց տվեց դա նախորդ խաղում:

Նա այլմոլորակային է: Ռոնալդուն արդյունքներ էր գրանցում Անգլիայում, այնտեղ գրում էր պատմություն:

Մադրիդում ևս նա դարձավ լավագույնը: Առանց նրա մադրիդցիները չէին կարող նվաճել այդքան մրցանակներ: Նա նրանց առաջատարն էր, երբ նրանք 4 անգամ հաղթեցին Չեմպիոնների լիգայում:

Հիմա ես համոզված եմ, որ նա արդյունքներ կգրանցի Իտալիայում: Նա կգրի պատմություն «Յուվենթուսի» համար:

  • Ինչպե՞ս կբնութագրեք Ռոնալդուին:
  • Էպիկ, լեգենդար և աստվածային,- ասել է Մենդեշը՝ La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031