Բաժիններ՝

«Մեսսին հանճար է, ով կարող է անել այն, ինչ մյուսների ուժերից վեր է». «Լիոնի» մարզիչ

«Լիոնի»  գլխավոր մարզիչ Բրունո Ժենեզիոն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Բարսելոնայի» հետ (1:5, առաջին խաղը`0:0):

«Խաղակեսերը տարբեր էին: Սկզբում մենք չկարողացանք հաղթահարել «Բարսելոնայի» ճնշումը, իսկ երկրորդ կեսում մենք ավելի լավ խաղացինք: Մեր գոլից հետո մենք դեռ հույսեր ունեինք, բայց մրցակիցը խփեց ևս մեկ գոլ և լուծեց բոլոր հարցերը:

«Բարսելոնան» ամբողջությամբ ճնշել էր մեզ՝ սեղմելով մեզ մեր դարպասին; Մենք մտադիր էինք ավելի բարձր մակարդակով խաղալ, և երկրորդ կեսում ամեն ինչ ավելի լավ էր: Մենք զգում էինք, որ ամեն ինչ հնարավոր էր, սակայն դաշտի կեսում մենք կորցրինք գնդակը և բաց թողեցինք երրորդ գոլը:

Այսօր Մեսսին խաղում էր իր դասական չեմպիոնական ոճով: Նա հանճարեղ է: Նա կարող է անել այնպիսի բաներ, որոնք ուրիշները չեն կարող անել: Երբեմն նա պարզապես անսպասելի է; Մեսսին հանճար է, ով կարող է անել այն, ինչ մյուսների ուժերից վեր է»,- ասել է Ժենեզիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս