Բաժիններ՝

«Մենք խելագարված ենք Չեմպիոնների լիգայով, Մեսսին՝ ևս». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիոնի» նկատմամբ  հաղթանակի մասին (5:1՝ երկու հանդիպումների արդյունքում):

«Առաջին կեսում մենք շատ արտահայտիչ ֆուտբոլ էինք խաղում, մենք ամբողջությամբ վերահսկում էինք գնդակը: Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Երկրորդ կեսում մրցակիցն ավելի շատ էր փորձում գրոհել և հետ բերեց մեկ գնդակ:

Չեմպիոնների լիգայում դու չես կարող հանգստանալ, քանի որ 2:0-ն վճռական արդյունքը չէ: Մենք խնդիրներ ունեցանք գրոհի երկու կողմերի միջև: Կար զգացողություն, որ նրանք մոտ էին հաշիվը հավասարեցնելու:

Մենք խելագարված ենք Չեմպիոնների լիգայով, Մեսսին՝ ևս: Նա հրաշալի խաղ անցկացրեց:

Հետագայում մեզ բարդ խաղեր են սպասվում: Պետք չէ կենտրոնանալ մրցակիցների վրա: Մենք արել ենք ամեն բան, որպեսզի անցնենք առաջ»,- ասել է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս