«Պի» թվի օրը. Google-ի աշխատակցուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել
Google ընկերության աշխատակցուհի Էմմա Հարուկո Իվաոն «Պի» թվի արժեքը հաշվել է ստորակետից հետո մինչեւ 31 տրլն նշան: Ավելի վաղ «Պի» թիվը գիտեին միայն մինչեւ 22 տրիլիոներորդ նիշը, տեղեկացնում է BBC-ին:
Այժմ մարդկությանն ավելին է հայտնի: Իվաոն օգտվել է Google-ի ծառայություններից մեկից: Հաշվարկների համար պահանջվել է 20 տերաբայթ հիշողություն, 25 վիրտուալ մեքենա եւ 121 օր:
«Պի» թիվը շրջանագծի տրամագծի եւ նրա երկարության հարաբերակցությունն Է: Առաջին երեք նշանները՝ 3,142, հայտնի են բոլորին, բայց «պի» թիվն անսահման է, իսկ թվերի հաջորդականությունը բացարձակապես անկանխատեսելի է:
«Պի» թիվն օգտագործվում է ճշգրիտ գիտություններում, ինժեներային գործում եւ գերհամակարգիչների կառուցման մեջ:
«Պի» թվի հաշվումը մաթեմատիկոսների շրջանում լայն տարածում գտած զբաղմունք է: Իվաոն այդ թվով հրապուրվել է դեռ երեխա ժամանակ: