Բաժիններ՝

Ֆիլիպիններում կարմրուկի համաճարակի զոհերի թիվը տարեսկզբից գերազանել է 285-ը

Ֆիլիպիններում տարեսկզբից ի վեր առնվազն 286 մարդ է մահացել կարմրուկի համաճարակի հետեւանքով, վարակվածների թիվը գերազանցել է 18,5 հազարը: Այդ մասին տվյալները ներկայացրել է Ֆիլիպինների նորությունների գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, վարակվածների շուրջ 60 տոկոսը պատվաստում չի ստացել: Ավելի վաղ փետրվարին ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը (ՀՀՀՎ) հայտնել էր Ֆիլիպիններում 203 մահացածների եւ 12,7 հազար վարակվածների մասին: Վարչության հայտարարության համաձայն, կարմրուկով հիվանդացածների 57 տոկոսը մինչեւ հինգ տարեկան երեխաներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս