Բաժիններ՝

Հայտնի է «Մեծ պայթյունի տեսության» վերջին սերիայի ցուցադրման ամսաթիվը

CBS հեռուստաալիքը, որը ցուցադրում է «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալը, հայտնել Է սիթքոմի եզրափակիչ սերիայի հեռարձակման ամսաթիվը: Ինչպես հայտնում է Deadline պորտալը, հղում անելով ալիքին, էպիզոդը կցուցադրվի մայիսի 16-ին։

12-րդ եթերաշրջանի վերջին սերիան կտեւի մեկ ժամ, ճշտում է հրատարակությունը:

Ինչպես հիշեցրել է Deadline-ը, դերասան Ջիմ Փարսոնսը չի ցանկացել Շելդոն Քուփերի դերին վերադառնալ 13-րդ եթերաշրջանի նկարահանման դեպքում, ինչից հետո հայտարարվել է սերիալը փակելու մասին: Ավելի վաղ սիթքոմի ստեղծողներից մեկը՝ Չաք Լորին, հայտարարել էր, որ իր համար ուրախություն էր սերիալում աշխատելը: «Շատ տխուր կլինի այն թողնելը»,-նշել է Լորին:

«Մեծ պայթյունի տեսությունը» ամերիկյան սիթքոմ է, որն ստեղծել են Չաք Լորին եւ Բիլ Փրեդին: Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 24-ին: Սերիալի գլխավոր հերոսներն են՝ ֆիզիկոսներ Շելդոն Քուփերը եւ Լեոնարդ Հոֆսթեդթերը (նրան մարմնավորել է Ջոնի Գալեքին), նրանց ընկերները՝ աստղաֆիզիկոս Ռաջեշ Քութրափալին եւ ինժեներ Հովարդ Վոլովիցը (Կունալ Նայյար եւ Սայմոն Հելբերգ), ինչպես նաեւ հարեւանուհին՝ Փեննին (Քեյլի Քուակո), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս