Բաժիններ՝

ԱՄՆ-ը պետք 1 վերանայի մոտեցումը Փհենյանի՝ միջուկազերծմանն ուղղված քայլերի գնահատմանը. ԿԺԴՀ-ի ԱԳՆ

ԱՄՆ-ը պետք է վերանայի իր «հաշվարկների մեթոդը» միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները շարունակելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Ցոյ Սոն Հին՝ ելույթ ունենալով Փհենյանում կայացած մամուլի ասուլիսում, որին հրավիրված էին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչները եւ արտասահմանցի լրագրողներ: «Ներկայում մենք նոր բանակցություններ չեն պլանավորում ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխի հաշվարկների իր մեթոդը»,-ասել է Ցոյ Սոն Հին:

Ընդսմին նա ճշտել է, որ «հաշվարկների մեթոդ» ասելով նկատի է առնվում ԱՄՆ-ի ղեկավարության քաղաքական մոտեցումը միջուկազերծման ուղղությամբ ԿԺԴՀ-ի քայլերի արժեքավորության եւ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ դրանց համապատասխանող ԱՄՆ-ի պատասխան գործողությունների որոշման համար:

«Մենք պնդում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2016 թվականից սահմանված պատժամիջոցների մասնակի վերացումը, որոնք վնաս են հասցնում տնտեսության քաղաքացիական սեկտորներին, որոնք միտված են մեր երկրի բնակչության կենսապահովմանը»,-ասել է Ցոյ Սոն Հին:

Ինչպես նշել է ԿԺԴՀ-ի ԱԳ փոխնախարարը, 2018 թվականի հունիսին Սինգապուրի գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարները պայմանավորվածության հասան Կորեական թերակղզու միջուկազերման փուլային գործընթացն սկսելու շուրջ, սակայն այս տարվա փետրվարին Հանոյում հանդիպումից առաջ ամերիկյան կողմը խստացրեց իր պահանջները:

Ինչպես նշել է ԿԺԴՀ-ի ներկայացուցիչը, Հանոյի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների ղեկավարությունը բաց թողեց Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ համաձայնության գալու «ոսկե հնարավորությունը»:

Ընդսմին ԿԺԴՀ-ն գտնում է, որ Հանոյում բանակցությունների ձախողման պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ-ի վրա, որը «տարված էր իր սեփական քաղաքական շահերով եւ արդյունքի հասնելու անկեղծ ցանկություն չուներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս