Բաժիններ՝

Սահակաշվիլին ցանկանում է Ուկրաինան վերածել «մեծ տերության»

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի Ուկրաինայում, բայց մտադիր է այդ երկիրը վերածել «մեծ տերության»։

«Ես ոչ մի քաղաքական հավակնություն չունեմ Ուկրաինայում»,-ասել է Սահակաշվիլին՝ մարտի 15-ին ելույթ ունենալով «1+1» ուկրաինական հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում: Նա նշել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա, «որպեսզի օգնի ժողովրդին»:

«Ես պարզապես ցանկանում եմ, որ Ուկրաինան դառնա «մեծ տերության», հավելել է նա: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ է, որ պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն:

Մինչդեռ ուկրաինացի սահմանապահները հայտարարել են, որ Սահակաշվիլիին թույլ չեն տա մտնել երկրի տարածք: Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն նշել է, որ Սահակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալն սպառնում է անկագություններով ու քաոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս