NASA-ն երկու գալակտիկաների բախման լուսանկար է հրապարակել
NASA-ն հրապարակել է Հերկուլեսի համաստեղությունում երկու գալակտիկաների բախման լուսանկարը: «Հաբլ» աստղադիտակը դրոշմել է NGC 6052 օբյեկտը, որը գտնվում է Երկրից շուրջ 230 լուսային տարի հեռավորության վրա։
1784 թվականին այդ օբյեկտը հայտնաբերել է անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը: Սկզբնապես գիտնականը NGC 6052-ը նկարագրել էր որպես «անկանոն» ձեւի միասնական գալակտիկա, սակայն հետագայում հետազոտողները պարզել են, որ այն երկու «բախված» գալակտիկաներ են:
«Հարեւան» Անդրոմեդայի հետ բախում է սպասում նաեւ մեր Ծիր Կաթինի գալակտիկային: Գիտնականների գնահատումներով՝ դա տեղի կունենա մոտավորապես չորս միլիարդ տարի հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: