Բաժիններ՝

«Մենք եկել ենք «Բարսայի» մոտ ևս մեկ անակնկալ մատուցելու համար». Ֆեկիր

«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրն իր սպասելիքներով է կիսվել «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

««Այաքսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումները ոգեշնչող են: Սրանք մեծ անակնկալներ էին: Մենք եկել ենք «Բարսայի» մոտ ևս մեկ անակնկալ մատուցելու համար: Այո, դա շատ դժվար կլինի, բայց մենք կպայքարենք մինչև վերջ:

Պետք է հանգստանալ: Մենք կորցնելու բան չունենք, այնպես որ, առանց վախի՝ պատրաստվում ենք խաղին: Սա մանկական երազանք է: Նման խաղի մասնակցելը երազանքի նման է: Սա առանձնահատուկ խաղ է, ես պարզապես այլևս  չեմ կարող սպասել»,- ասաց Ֆեկիրը:

«Բարսելոնա»-«Լիոն» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս