Բաժիններ՝

Twitter-ը գործարկում է ամբողջական նոր հավելված՝ սոցցանցի ներսում

Նոր հավելված հաղորդագրությունների փոխանակման համար, որը կոչվում է twttr: Այն նախատեսված է առավել ներգրավված օգտատերերի համար: Սա, կարելի է ասել, ներքին համայնք է օգտատերերի համար, ներքին ծրագիր՝  Twitter-ի համար:

Հավելվածը հիմա թեստավորման փուլում է: Այն առաջարկում է նորությունների պատի այլ տարբերակ: Այժմ գրառումներն ավելի նման են տեքստային հաղորդագրությունների (կամ «անձնական նամակների»), քան սովորական նորությունների ժապավենի:

Twitter-ի  հավելվածի բետա-տարբերակը ներկայումս հասանելի է միայն iOS-ի օգտատերերի համար: Եթե ցանկանում եք մասնակցել թեստավորման ծրագրին, ապա պետք է թողնել հայց:

Հավելվածի ամբողջական տարբերակը հասանելի չի լինի առաջիկա ամսվա ընթացքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս