Որո՞նք են լավագույն բյուջետային սմարթֆոնները
AnTuTu բենչմարկի ներայացուցիչները կազմել են ամենահզոր բյուջետային սմարթֆոնների տասնյակը: Ցանկը կազմվել է բավականին պարզ մեթոդով՝ սմարթֆոնի բնութագրիչները համեմատվել են գնի հետ:
Մինչև 1000 յուան (մոտ 73 հազար դրամ) կատեգորիայում առաջատարը Xiaomi Redmi Note 7 (3+32 ԳԲ) սմարթֆոնն է: Այն ստացել է մոտ 143 000 միավոր: Դրանից հետո Lenovo K5 Pro (4+64 ԳԲ) սմարթֆոնն է, որն ավելի մատչելի է, բայց նաև զիջում է արտադրողականությամբ: Այն ստացել է 114 000 միավոր: Երրորդը Meizu Note 8-ն է, որը ստացել է 103 000 միավոր:
Լավագույն եռյակից հետո հետևյալ սմարթֆոններն են՝ Xiaomi Redmi 6A (2+16 ԳԲ), Honor 8C (4+32 ԳԲ), Honor 8A (3+32 ԳԲ), Xiaomi Redmi 6 (3+32 ԳԲ), Lenovo S5 (4+64 ԳԲ), Meizu V8 (4+64 ԳԲ) և Lenovo K5 Note (4+64 ԳԲ):
Նշվել են նաև ամենահզոր սմարթֆոնները, որոնք արժեն ոչ ավելի, քան 2000 յուան (մոտ 146 հազար դրամ): Այս ցուցակը գլխավորել է Meizu X8-ը, որն ունի նոր Snapdragon 710 չիպ: Այս սմարթֆոնը ստացել է 168 000 միավոր: Եռյակում են նաև Xiaomi Mi 6X (Mi A2) և Lenovo Z5s սմարթֆոները: Ցուցակում հաջորդ սմարթֆոններն են՝ Huawei Nova 2s, Nubia Z18 mini, Xiaomi Mi 8 SE, Vivo Z1, Honor Play, Vivo Z3 և Lenovo Z5:
Սիրարփի Աղաբաբյան