Լարված իրավիճակ Օպերայի մոտ. ժամանել են մեծ թվով ոստիկաններ
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քիչ առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում սկսել են ապամոնտաժել առկա սրճարանները։ Տարածքում լարված իրավիճակ է, մեծ թվով ոստիկաններ կան։
«Շոկոլադնիցա» սրճարանի մենեջերի խոսքով՝ իրենց պայմանագրի ժամկետը լրաբում է 2026 թվականին, ուստի անօրնական է քաղաքապետարանի այս քայլը:
Նա տեղեկացրեց, որ միայն իրենց սրճարանում 60 աշխատող կա, որոնք հայտնվելու են անելանելի վիճակում՝ դառնալով գործազուրկ: Միաժամանակ նա նշեց, որ այս հարցով մտահոգ են նաև մատակարարող ընկերությունները, որոնք նույնպես տուժելու են:
Մենեջեր Լավրենտի Մարտիորսյանը հիշեցրեց, որ երբ հյուրանոց են բացում ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը մասնակցում են, որ ողջունում են նոր բացվող աշխատատեղերը, իսկ երբ այս գործողությունների արդյունքում 300-400 մարդ գործազուրկ է դառնալու, նրանցից ոչ ոչ ներկա չէ:
«Թող քաղաքապետ Հայ Մարությանը իր շենքի մասին մտածի, որտեղ ապրում է: Հյուսիսային պողոտայի էն շենքում, որտեղ նա ապրում է՝ մի հատ ծառ չկա: Մի հատ ծառ տնկե՞լ ա, որ ուզում ա մեր սարքածը քանդի»,- ասաց նա:
Քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանները. ուղիղ
Քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանները. ուղիղhttps://youtu.be/NhkGIXwhzso
Gepostet von Tert.am am Mittwoch, 13. März 2019
Հավելենք, որ տարածքում ի նշան բողոքի հնչում է Հայկ Մարությանի «Ես լա՜վ տղա եմ» և հեղափոխության օրերին ամենուր լսվող «Հայեր ջան, դուխով» երգը: