Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. նա սպասում էր ԱԽ նիստին, որ որոշի իր անելիքները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռեւս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում:
Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները:
Սարգսյանն այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները Արցախի վերնախավի ներկայացուցիչների հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: