Բաժիններ՝

NASA-ն ցուցադրել է, թե ինչպես է հնչում Տիեզերքը

NASA-ն ներկայացրել է տեսահոլովակ, որտեղ ձայնագրված է Տիեզերքի «երաժշտությունը»՝ ստեղծված ուլտրաձայնային տվյալների վրա: Գիտնականները վերափոխել են գալակտիկաների կուտակման լուսանկարները, որոնք նկարահանել է Hubble աստղադիտակը Wide Field Camera 3 խցիկի միջոցով:

Աստղերը եւ կոմպակտ գալակտիկաներն ստացել են կարճ եւ հստակ ձայներանգներ, իսկ պարուրաձեւ գալակտիկաները՝ երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ:

«Դա, հնարավոր է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն է, որը դուք որեւէ տեղ լսել եք»,- նշել են NASA-ում: Ինտերնետ-օգտատերերին ձայնագրությունը թվացել է բավականին սահմռկելի, բայց «հետաքրքրաշարժ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031