Բաժիններ՝

Զիդանը պահանջել է Պերեսից թիմում թողնել Մարսելոյին

Մադրիդի «Ռեալի»  պաշտպան Մարսելոն չի հեռանա մադրիդյան ակումբից:

A Bola Brasil-ի տվյալներով՝ բրազիլացին գոհ է Զինեդին Զիդանի գլխավոր մարզչի պաշտոն  վերադառնալու փաստից և այլևս չի ցանկանում հեռանալ «Ռեալից»:

Վերադարձից առաջ Զինեդին Զիդանը մի քանի պահանջ է ներկայացրել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Դրանցից մեկը Մարսելոյին թիմում պահելն էր:

Նշվում է, որ այս շաբաթ ֆրանսիացի մասնագետն անձամբ հանդիպելու է Մարսելոյին և քննարկելու է նրա հետ իր ապագան մադրիդյան ակումբում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսելոն համաձայնեցրել է «Յուվենթուսի» հետ նախնական պայմանագիրը: Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմում ֆուտբոլիստը կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում՝ զիջելով այն Սերխիո Ռեգիլոնին:

Սանտյագո Սոլարին մեկնարկում չէր տեսնում Մարսելոյին, քանի որ վերջինս գիրացել էր և կորցրել արագությունը:

«Իհարկե, սա հարուստ պատմություն ունեցող գրավիչ ակումբ է: Ես հիշում եմ, որ ես հետևում էի նրանց, երբ Նեդվեդն այնտեղ էր խաղում: Ես անգամ փոխանակել եմ շապիկներ ֆուտբոլիստների հետ:

Բայց հիմա ես պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ և ես ուրախ և երջանիկ եմ Մադրիդում: Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այս բոլոր լուրերը: Ես կիմանայի, եթե լինեին բանակցություններ»,- ասել է Մարսելոն՝ իր հավանական տեղափոխության մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարսելոյին թուրինյան ակումբ տեղափոխվել համոզում է Կրիշտիանու Ռոնալդուն: Իտալացիները Մարսելոյի համար ցանկանում են առաջարկել 45 միլիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս