Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Ասենսիոյով

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվորեն հետևում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, ով այս մրցաշրջանում չունի ստաբիլ տեղ թիմի մեկնարկային կազմում:

Ի դեպ, ինչպես հաղորդում է աղբյուրը, 23-ամյա ֆուտբոլիստն ինքը գերադասում է տեղափոխվել հենց «Մանչեսթեր Յունայթեդ», չնայած իր հետ կապված մյուս տրանսֆերային շշուկներին:

«Ռեալի» նախագահը պատրաստ է հրաժարվել կիսապաշտպանից, միայն, եթե նրա համար վճարեն 100 մլն եվրո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Մյունխենի «Բավարիան»:

ԶԼՄ-ներում գրվել է նաև, որ Ասենսիոն հայտնվել է Թուրինի «Յուվենթուսի» հետաքրքրությունների շրջանակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս